Գերմանիայի դեսպանն այցելել է Մառնեուլի

Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրն այսօր այցելել է Մառնեուլի։ Դեսպանին հյուրընկալել է Մառնեուլիի մունիցիպալիտետի ղեկավար Քենան Օմարովը։ Այս մասին տեղեկանում ենք Մառնեուլի մունիցիպալիտետի պաշտոնական էջից։ 

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը եղել է ճանաչողական բնույթի, քննարկվել են Մառնեուլիում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է Եվրամիության երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում տեղական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման թեմայից:

Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության և միմյանց հանձնել խորհրդանշական նվերներ։