ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան կանչվել է Թբիլիսի

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն  կանչվել Վրաստանի ՆԳՆ` իր կողմից արված հայտարարությունների հետ կապված:

Այս մասին ասել է ՆԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին:  Փոխնախարարը չի  բացառել նաև,  որ դեսպանը հնարավոր է` լքի զբաղեցրած պաշտոնը: Գեգեշիձեն արդեն Թբիլիսի է ժամանել, սակայն մենկաբանություններից հրաժարվել է: Հիշեցնենք` մի քանի օր առաջ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը հայտարարել էր, թե իշխող թիմում կան ռուսամետ ուժեր, սակայն որոշումներ ընդունելու գործընթացի վրա նրանք չեն ազդում: Նախօրեին նախագահ Մարգվելաշվիլին դեսպանի այս  խոսքերը  որակել էր որպես  չորակավորված դեսպանի  կողմնապահ  հայտարարություն: Նախագահն ասել է, որ դեսպանը   կողմնապահություն ցուցաբերում է ոչ առաջին անգամ:

Թողնել պատասխան