Մագդա Պապիձեն ցմահ ազատազրկվեց

Ամուսնու և տղայի սպանության մեջ մեղավոր ճանաչված Թբիլիսիի բնակչուհի Մագդա Պապիձեն պահանջել է, որ իր նկատմամբ որպես պատիժ էլեկտրական աթոռ կիիրառվի:

«Եթե ես հանցագործության կասկածյալ եմ լինելու, ես  ապրել չեմ ուզում, ես չեմ ուզում անժամկետ ազատազրկում, ես էլեկտրական աթոռ եմ ուզում, թող պետությունն անի դա ինձ համար:  Ես չեմ ուզում պայքարել կյանքի համար, քանի որ ինձ հնարավորություն չտրվեց իմ անմեղությունն ապացուցել: ձերբակալության օրից ես պայքարում եմ ճշմարտության համար, բայց չհասա դրան, խնդրում եմ կենդանի մի թողեք իմ նման վտանգավոր քաղաքացուն:  Խնդրում եմ բարձրագույն օրգաններին, իմ նախագահին`  հրաման արձակել, որ ինձ կենդանի չթողեն»:

Հիշեցնենք` դատարանի որոշմամբ Մագդա Պապիձեն մեղավոր է ճանաչվել ամուսնու և անչափահաս երեխայի սպանության մեջ: Դատախազությունը նրա համար անժամկետ ազատազրկում է  պահանջում: Պաշտպանող կողմը, խնդրում է պատժի նվազագույն ժամկետ` 16 տարվա ազատազրկում:

Լուսանկարը` interpressnews.ge լրատվականի

Թողնել պատասխան