Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են, հայտնում է MarneuliFM-ը:

Տեղական ինքնակառավարման մարմնից հայտնել են, որ աշխատանքները մեկ շաբաթից ավելի է՝ շարունակվում են: Նախագծով նախատեսվում է ստեղծել հանգստի համար նախատեսված կանաչ տարածքներ՝ արահետներով, նստարաններով, աղբամաններով և արտաքին լուսավորության դեկորատիվ լապտերներով, քաղաքապետարանի այցելուների համար (հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար) կայանատեղիներ կկազմակերպվեն։

Տարածքի բարեկարգման նախագիծը ներառում է գործող եզրաքարերի, սալաքարերի, ասֆալտապատման, բազալտե և գրանիտե արահետներով ու եզրաքարերով նոր արահետների կազմակերպում. կլինեն նաև կանաչապատ տարածքներ։

Նախագծով նախատեսվում է նաև քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածի վերականգնում, վնասված գաջի հեռացում և ցեմենտի լուծույթով նորից սվաղում, նաև ջրատարների վերականգնում։

Աշխատանքներն ավարտելու համար քաղաքապետարանի կապալառու ընկերությունը 210 օրացուցային օր ունի։ Մառնեուլիի մունիցիպալիտետի և հարակից տարածքի ինքնակառավարման վարչական շենքի բակի վերականգնման ու բարեկարգման ծրագիրն արժե 825 հազար 900 լարի: Աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Քարթլի» ՍՊԸ ընկերությունը։