Միկրոավտոբուսներում կանգնած տեղաշարժվելը թույլատրվում է

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ տրանսպորտային ընկերությունը պիկ ժամերին ուղևորներին ժամանակավորապես թույլատրել է նոր միկրոավտոբուսներում կանգնած տեղաշարժվել:

Ըստ քաղաքապետարանի՝ միկրոավտոբուսներում կանգնած ուղևորների տեղափոխումն այս պահին մասշտաբային բնույթ չի կրում, ինչը հաստատում է նաև տրանսպորտային ծառայության ամենօրյա մոնիտորինգը։

Այս որոշումը, ըստ քաղաքապետարանի, ժամանակավոր է և «չպետք է գերազանցի երթուղայինների անձնագրային տվյալներով թույլատրելի նորման»։

Նշենք, որ այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 1-ից դեղին երթուղայիններն ամբողջությամբ փոխարինվեցին նոր, կապույտ երթուղայիններով, վարորդներին արգելվեց կանգնած ուղևորներ տեղափոխել։

Կարդացեք նաև՝

Այսօրվանից երթուղայինի ուղևորներին թույլատրվում է նստել վարորդի կողքի նստարանին