Վրաստանում մեկնարկել է ընտրատեղամասերի բացման գործընթացը

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ընտրատեղամասերի բացման գործընթացը մեկնարկել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությամբ, ընտրատեղամասերի բացման գործընթացը կավարտվի նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 28-ին:

Ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամներն արդեն ղեկավարներ են ընտրել և բաժանել գործառույթները:

Գործընթացային հարցերը լուծելուց հետո կմեկնարկի ընտրությունների օրվա նախապատրաստումը:

Միացյալ ազգային շարժումից պնդում են, որ ընտրատեղամասերում նախապես իմացել են անդամների գործառույթների մասին և ամբողջ գործընթացը միայն ֆորմալ բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին: Սա վերջին անգամն է, երբ Վրաստանի բնակչությունը հնարավորություն է ունենալու նախագահ ընտրել: