Նախագահը 111 անձի համաներում է շնորհել

Վրաստանի նախագահն այսօր «Պատժի տարբեր չափսերով համաներման մասին» հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ համաներում է շնորհվել 111 անձի:

Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեի հաղորդմամբ՝ համաներման ակտի հիման վրա բանտերից ազատ է արձակվել 42 դատապարտյալ, այդ թվում՝ 3 կին և 1 անչափահաս:

69 անձի պատիժը նվազեցվել է, այդ թվում՝ 4 կին կա և 6 անչափահաս:

Համաներման հանձնաժողովը սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում 866 դատապարյալի գործ է քննել: