Վրաստանից Չինաստան արտահանումն աճել է 24%-ով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտահանման խոշորագույն գործընկերներն են.

  • Չինաստանը (520,6 մլն ԱՄՆ դոլար), 
  • Ռուսաստանը (481,8 մլն ԱՄՆ դոլար),
  • Ադրբեջանը (443,4 մլն ԱՄՆ դոլար)։ 

Երեք երկրների դեպքում էլ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ, այս տարի արտահանումից ստացված գումարներն աճել են։ 

Չինաստանի դեպքում արտահանումն աճել է 24%-ով, Ռուսաստանի դեպքում՝ 37,2%-ով, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 21,6%-ով։ 

Ըստ Geostat-ի՝ 2021 թվականին Չինաստանի մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 15,3%, Ռուսաստանինը՝ 14,2%, իսկ Ադրբեջանինը՝ 13,1%։

Վրաստանից Չինաստան հիմնականում արտահանվում է պղնձի հանքաքար և խտանյութ։  2021 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստան է արտահանվել 426,3 մլն դոլարի հումք։ 

Վրացական արտահանման մեջ առաջին տեղն են զբաղեցնում պղնձի հանքաքարերն ու խտանյութերը։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է 665,6 մլն դոլարի հումք։ 

Geostat-ի տվյալներով՝ Վրաստանից Չինաստան են արտահանվում թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր, բժշկության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու գործիքներ և սարքավորումներ, բնական խաղողի գինիներ, չմշակված ալյումին և այլ ապրանքներ: 

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը բացասական առևտրային հաշվեկշիռ ունի 87 երկրների հետ և դրական առևտրային հաշվեկշիռ՝ 55 երկրների հետ։ 

Երկրի բացասական առևտրային հաշվեկշիռն այս ժամանակահատվածում կազմել է 4 մլրդ 567,3 մլն դոլար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր