Հվ. Օսիայի Կոզի գյուղը կտրված է արտաքին աշխարհից

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի լեռնային շրջանում գտնվող Կոզի գյուղն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ կտրված է արտաքին աշխարհից, գրում է RadioTavisupleba-ն:

Ըստ տեղեկության՝ Դաբա Կվաիսայի մունիցիպալ ծառայությունները արդեն տևական ժամանակ է չեն կարողանում մաքրել դեպի գյուղ գնացող ճանապարհին կուտակված ձյունն ու սողանքները։ Կվաիսայի ղեկավար Ալան Խուգաևը հայտնել է, որ մաքրման համար հատկացված տեխնիկան չի բավարարում:

«Աշխատանքը ձգվում է արդեն մեկ շաբաթ։ Ներգրավված է երկու միավոր տեխնիկա։ Դանդաղ տեմպերով առաջ ենք շարժվում։ Իրավիճակն ավելի է բարդացնում ճանապարհը փակած սելավը»,- ասել է Խուգաևը։

Նա նշել է, որ Կոզի գյուղ տանող ճանապարհին ձյան բարձրությունը տեղ-տեղ հասնում է 1,8 մետրի։ Խուգաևի խոսքով, իրենք հույս ունեն, որ մինչև շաբաթվա վերջ կավարտեն ձնամաքրման աշխատանքները։ Խնդիրներ կան նաև «Հարավային Օսիան Ռուսաստանի հետ կապող ճանապարհին»։