Վրաստանի վարչապետը հորդառատ անձրևներից տուժած Ճուբերի համայնքում է (տեսանյութ)

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնել է Սվանեթի շրջան, որտեղ հուլիսի 5-ին հորդառատ անձրևներից հեղեղվել է Ճուբերի համայնքը (Մեստիայի մունիցիպալիտետ)։ Վարչապետը տեղում ծանոթանում է լեռնային բնակավայրի իրավիճակին և աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին:

Տեղում իրավիճակի մասին վարչապետին զեկուցում է վարչապետի օգնական, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Գիորգի Մղեբրիշվիլին:

Վարչապետի խոսքով, ուղղաթիռից իրավիճակը վերահսկվում է 24-ժամյա ռեժիմով, ջրի մակարդակի բարձրացման դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։

Թողնել պատասխան