Վրացական կողմի հետ ուսումնասիրում ենք Թբիլիսիի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը. Կարասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի իշխանությունների հետ ուսումնասիրում է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը մեղադրվում է թունավոր հեղուկ տարածելու մեջ, ինչի հետևանքով մարդիկ են թունավորվել: Այս մասին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել հուլիսի 4-ին։

«Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժինը մշտական կապի մեջ է Շվեյցարիայի դեսպանի հետ՝ պարզելու միջադեպի հետ կապված մանրամասնությունները»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կարասինը:

Թողնել պատասխան