Իվանիշվիլիի ունեցվածքն այս տարի ավելացել է 325 մլն դոլարով

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ի համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին փոփոխությունից հետո աճել է 50 մլն դոլարով, իսկ տարեսկզբից մինչև ապրիլի 4-ը՝ 325 մլն դոլարով։

Այսպես, ապրիլի 4-ի դրությամբ Իվանիշվիլիի ընդհանուր ունեցվածքը կազմել է 5,92 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է 407-րդ տեղը 500 ամենահարուստ մարդկանց շարքում։

Նշենք, որ 10 ամենահարուստ գործարարներից 7-ը տեխնոլոգիական ոլորտից են։

Ի դեպ, Bloomberg Billionaires Index-ը թարմացվում է Նյու Յորքում յուրաքանչյուր առևտրային օրվա վերջում: