Կողոպտել են էկոնոմիկայի նախարարի առանձնատունը

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում ուշ գիշերով գողություն է տեղի ունեցել։ Թալանել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հաղորդում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։

Հանցագործության փաստը թեև չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում, սակայն նշվում է, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին:

Քոբուլիայի հարևաններն ասում են, որ գողությունը տեղի է ունեցել երկու օր առաջ և նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել: