ԱԳ նախարարը Բրյուսել կմեկնի

Մարտի 27-28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կգտնվի Բրյուսելում, որտեղ տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, նիստը նվիրված է Վրաստանին: Նիստի ընթացքում կքննարկվի Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը՝ լայն շրջանակով և հատուկ ուշադրություն կդարձվի Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանը:

Այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի հետ: