Imagine Dragons-ը համերգ կտա Վրաստանում

Ամերիկյան հայտնի ռոք խումբ, Գրեմիի մրցանակակիր Imagine Dragons-ը համերգով է հանդես գալու Վրաստանում:

Fix Group-ի տվյալներով, ռոք խումբը սեպտեմբերին կժամանի Վրաստան: Համերգի օրվա մասին կհայտարարվի մայիսի 1-ին, իսկ տոմսերը կսկսեն վաճառվել մայիսի 4-ին:

Imagine Dragons-ը Վրաստանում համերգ կունենա Evole World Tour-ի շրջանակներում: 2017 թվականի սեպտեմբերին սկսված շրջագայությունը կավարտվի 2018 թվականի հոկտեմբերին՝ ընդգրկելով Մոսկվան, Կիեւը, Բեռլինը, Միլանը, Վիեննան, Պրահան եւ Բարսելոնան: Խմբի պաշտոնական կայքում դեռևս Վրաստանը նշված չէ:

Imagine Dragons-ը ամերիկյան ինդի խումբ է, որը ստեղծվել է Լաս Վեգասում։ Հայտնի են դարձել 2012-ին Night Visions առաջին ալբոմի թողարկումից հետո։

Ամերիկյան Billboard ամսագիրը Imagine Dragons-ին 2013-ին ճանաչել է լավագույն նոր աստղ, իսկ Rolling Stone-ը նրանց «Radioactive» սինգլը համարել է տարվա լավագույն ռոք-հիթ։

Թողնել պատասխան