2018-ին զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 8 մլն-ը. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համոզված է, որ 2018-ին երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 8 մլն-ը։ Այս մասին վարչապետն ասել է տուրիզմի ազգային գործակալության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս:

Կառավարության ղեկավարի խոսքով, զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2017-ին կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար:

Կվիրիկաշվիլին հիշեցնելով, որ  նախորդ տարի Վրաստան է այցելել մոտ 7,5 մլն  զբոսաշրջիկ, համոզմունք է հայտնել, որ նրանց թիվը այս տարի գերազանցելու է 8 մլն-ը:

Թողնել պատասխան