Հունվարին կորոնավիրուսով 4000-ից ավելի հղի է վարակվել

Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։ 

Գամկղրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել է թվեր նշելուց, քանի որ, ըստ Գամկղրելիձեի՝ այդ դեպքերի կապը կորոնավիրուսի հետ դեռևս հաստատված չէ։ 

«Հանրապետությունում կա մոտ 23-24 հազար հղի։ Ամբողջ համաճարակի ընթացքում հաստատվել է հղիների վարակման 13 373 դեպք, այսինքն՝ վարակման ընդհանուր 1%-ն է բաժին ընկնում հղիներին»,- ասել է Գամկղրելիձեն։