Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը ինքնամեկուսացման մեջ է

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ինքնամեկուսացման մեջ է: Այս մասին տեղեկություն է տարածել Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: 

«Կորոնավիրուսով վարակված անձի հետ սերտ շփումների պատճառով Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան անցել է ինքնամեկուսացման ռեժիմի: Այս պահի դրությամբ, նրա մոտ չկան կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ և իրեն լավ է զգում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ ինքնամեկուսացել էր նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, նրա թիկնապահի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է