ՈւԵՖԱ-ի նախագահը Վրաստանի վարչապետին հրավիրում է Գերմանիա

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է ներկա գտնվելու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Պաշտոնական նամակում, որը Իրակլի Կոբախիձեն ստացել է Ալեքսանդր Չեֆերինից, նշվում է, որ առաջնությունը կանցկացվի 10 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

«Միասնություն ֆուտբոլում՝ միասնություն Եվրոպայի սրտում»։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Գերմանիայում: Հուսով եմ՝ միասին ականատես կլինենք այս պատմական իրադարձությանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնական հրավերի մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում մարտի 26-ին հաղթեց Հունաստանի հավաքականին։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ստացավ հնարավորություն հանդես գալու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։