Նինոծմինդայի մի շարք գյուղերում հանդիպումներ են անցկացվել

Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս անգամ հանդիպումներ են անցկացվել Փոքր Խանչալի, Կաթնատու և Մեծ Խանչալի գյուղերում, տեղեկացնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեսյբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ, աշխատանքային խմբի ղեկավար, ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) փոխնախագահ Վաղինակ Արզումանյանը, վերոնշյալ վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչները և պատգամավորները:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հիմնական առաջնահերթությունները: