«Եվրոպական Վրաստանը» հրաժարվում է մանդատներից և խորհրդարան չի մտնի

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հրաժարվում է մուտք գործել նորընտիր խորհրդարան: Այս մասին կուսակցության առաջնորդները քիչ առաջ հայտարարեցին կուսակցության գրասենյակում:

Կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեի խոսքով՝ կուսակցությունը եկել է ընդհանուր հայտարարի և չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Բաքրաձեի խոսքով՝ նրանք չեն մասնակցի նաև երկրորդ փուլին, որին «Եվրոպական Վրաստանից» մասնակցելու էր երկու թեկնածու:

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 3,78 տոկոսը, ընդհանուր կուսակցությունը խորհրդարանում կստանա 5 մանդատ:

Խորհրդարանի անցողիկ 1 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցություններից միայն «Վրացական երազանքն» է ընդունում ընտրությունների արդյունքները: 8 ընդդիմադիր կուսակցություններից արդեն 7-ը պաշտոնապես հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, «Գիրչի» կուսակցությունը դեռ չի արել հայտարարություն: