Թբիլիսիում սոցիալապես անապահով թոշակառուները աջակցություն կստանան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի ծրագիրը, որը նախատեսում է 500 լարիի սահմանում դեղերի ֆինանսավորում սոցիալապես անապահով թոշակառուների համար։

Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում կոչ է արել կենսաթոշակային տարիքի սոցիալապես անապահով անձանց օգտվել նշված ծրագրից։

«Անցյալ տարի Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագրով, որը նախատեսում է սոցիալապես անապահով թոշակառուների դեղերի ֆինանսավորում, այս տարի ևս 500 լարիի կտրոններ ենք պատրաստել։

2022 թվականին այս ծրագրից օգտվել է ավելի քան 21 000 մարդ, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի սոցիալապես անապահով բնակչությանը անհրաժեշտ դեղամիջոցների համար տրամադրել 500 լարի արժողությամբ կտրոն»,- ասել է Կալաձեն։

Նշենք, որ աջակցությունից կարող են օգտվել Թբիլիսիում գրանցված կենսաթոշակային տարիքի անձինք։