24 ժամում 23 մահ. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում 23 մահ է գրանցվել։ 

Ընդհանուր առմամբ պանդեմիայի ողջ ընթացքում երկրում մահերի թիվը 2916 է։

Վերջին 24 ժամում 1236 նոր դեպք է հաստատվել։

Փետրվարի 26-ից (այդ օրը Վրաստանում առաջին անգամ Կորոնավիրուս հաստատվեց) մինչ այսօր լաբորատոր հաստատվել է վարակի 247 025 դեպք։

Վերջին օրվա ապաքինվածների թիվը  2 189 է, ընդհանուր թիվը` 231 385։