Վարչապետը կմասնակցի Կատարի տնտեսական համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Կատար, որտեղ կմասնակցի բարձր մակարդակի ամենամյա տնտեսական համաժողովին, տեղեկությունը տարածել է կառավարությունը:

Ըստ տեղեկության՝ համաժողովը կազմակերպել է Bloomberg-ը և անցկացվում է Կատարի Էմիրի հովանու ներքո։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին ելույթ է ունենալու համաժողովի շրջանակներում անցկացվող համապատասխան պանելային քննարկման ժամանակ։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։

«Պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: