Գորիի թունելի մոտ ավտոմեքենա է այրվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի մուտքի թունելի մոտ ավտոմեքենա է այրվել:

Առկա տեղեկություններով՝ ուղևորներին հաջողվել է իջնել մեքենայից, տուժածներ չկան:

Տեղեկության համաձայն, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: