«Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով Վրաստանում համաճարակային զարգացումը դժվար է գնահատել։ Համաճարակաբանները, հատկապես տարեց բնակչությանը, կոչ են անում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այսպես կոչված խթանիչ դոզան:

«Ռիսկերը հատկապես առկա են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն տարբեր խրոնիկական հիվանդություններ և պատվաստված չեն։ Եթե մենք ճիշտ չօգտագործենք առկա ռեսուրսները, իհարկե, կարող ենք քաոս ստեղծել, երբ հիվանդանոցները գերբեռնվեն», — ասել է ինֆեկցիոնիստ Ալեքսանդր Գոգինավան։

Առողջապահական քաղաքականության մասնագետ Ակակի Զոիձեի խոսքով, Վրաստանում վերակենդանացման բաժանմունքում վարակվածների ավելի քան 90%-ը խնամքի կարիք ունի։

«Այլ երկրների դեպքում նրանց թիվը մոտ 70 տոկոս է, իսկ մեր դեպքում՝ ավելի քան 90 տոկոս», — ասել է Ակակի Զոիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ նույնպես անդրադարձել է հարցին` ևս մեկ անգամ կոչ անելով բնակչությանը պատրաստվել:

Նշենք, որ Վրաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 051 445 դեպք։ Նրանցից 14 701-ը մահացել է։

Նշենք նաև, որ չնայած «օմիկրոնի» արագ տարածմանը, այդուհանդերձ վարակաբանները ասում են, որ «օմիկրոնով» մահացության ցուցանիշը ցածր է: