Վրաստանում «բուստեր» դեղաչափով պատվաստվել է 184 491 մարդ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 8-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 755 879 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 340 489 քաղաքացի, ամբողջությամբ պատվաստված է՝ 1 228 471-ը։ «Բուստեր» դոզայով պատվաստվել է 184 491 մարդ։

12-15 տարեկան երեխաների շրջանում 1 դեղաչափով պատվաստված է 3964 (2.24%) քաղաքացի, ամբողջությամբ՝ 2876-ը (1.62%):

16-17 տարեկան անձանց շրջանում առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 12 474 քաղաքացի, (15,38%) ամբողջությամբ՝ 10 921-ը (13,47%):

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար գրանցվել հնարավոր է զանգահարելով 1522 համարով կամ այցելելով booking.moh.gov.ge։

Հիշեցնենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվել է 24 616 քաղաքացի, որից 380-ը՝ Սամցխե-Ջավախեթիում։