Թուրքական նավերը մտնում են Բաթումիի նավահանգիստ․ մեկնարկում է «Ծովային աստղ-2018»-ը

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Սև ծովում կանցկացվեն «Ծովային աստղ-2018» ռազմածովային զորավարժությունները, որի շրջանակներում Բաթումիի նավահանգիստ կմտնեն թուրքական նավերը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։

Բաթումիի նավահանգիստ կհասնեն թուրքական «TCG Ֆաթիհի» և «TCG Վոլկան», իսկ ապրիլի 2-ին Վրաստանի ծովափնյա պահպանության միավորումների հետ մեկտեղ կանցկացվեն PASSEX երկկողմ ռազմածովային վարժանքները։

«Բաթումիի նավահանգիստ այցն ու նախատեսված զորավարժությունը հաստատում է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում առկա բարձր համագործակցության փաստը»,-ասված է դեսպանատան հայտարարությունում։

Նյութի աղբյուրը՝ imedinews.ge

Թողնել պատասխան