Քրեական հեղինակություն Շաքրո Կալաշովը Մոսկվայում ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի քաղաքային դատարանը այսպես կոչված «օրենքով գող» Շաքրո Կալաշովին, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով, 9 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել։

Նա մեղադրվում է Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիսից 8 մլն ռուբլի շորթելու մեջ:

Կալաշովի շահերը պաշտպանող կողմը պատրաստվում է հայտարարել է, որ բողոքարկելու է քաղաքային դատարանի վճիռը: «Դատավճիռն անհիմն է: Մենք, անշուշտ, բողոքարկելու ենք այն»,-«Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Կալաշովի փաստաբանը:

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ, Շաքրո Մոլոդոյը համարվում է ռուսական հանցավոր աշխարհի լիդերը։

 

Թողնել պատասխան