2021 թվականին Վրաստանից արտահանվել է 712,27 մլն դոլարի խաղող

2021 թվականի առաջին 11 ամիսներին Վրաստանից արտահանվել է 966,54 տոննա 712,27 մլն դոլարի խաղող, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 458,2 տոննա՝ 358,07 մլն դոլարի թարմ խաղող։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) հրապարակած տվյալներից:

Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, ուր Վրաստանն անցյալ տարի վաճառել է իր արտադրանքը.

  • Ռուսաստան՝ 633,87 մլն ԱՄՆ դոլար՝ 856,76 տոննա,
  • Հայաստան՝ 25,71 մլն ԱՄՆ դոլար՝ 9,35 տոննա,
  • Ուկրաինա՝ 24,54 մլն ԱՄՆ դոլար՝ 50,31 տոննա,
  • Քաթար՝ 20,13 մլն ԱՄՆ դոլար՝ 10 տոննա,
  • Ղազախստան՝ 8,01 մլն ԱՄՆ դոլար՝ 40 տոննա:

Միաժամանակ, նույն ժամանակահատվածում կտրուկ աճել է թարմ, «սեղանի խաղողի» ներմուծումը։ 2021 թվականի 11 ամսում Վրաստան է ներկրվել 1 646 տոննա խաղող, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է ընդամենը 870 տոննա։ 

Նորայր Միսկարյան