Ավտովթար Նինոծմինդայում. զոհ և վիրավորներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Նինոծմինդայից դեպի Ախալքալաք տանող ճանապարհին` Խոսպիո գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել, հայտնում է RadioNor-ը:

Ըստ տեղեկության, իրար են բախվել LADA 09 և Opel մակնիշի ավտոմեքենաները. պատահարի հետևանքով մահացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, 1960 թվականին ծնված Մ.Մ.-ն: Կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: