Գելանտիային կրկին թույլ չեն տվել մասնակցել ճեպազրույցին

Վրացական BMG.ge լրատվական ընկերության խմբագիր և լրագրող Թելարա Գելանտիային թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցին։ Տեղեկությունը հաստատել են կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Լրատվամիջոցը նշում է, որ աշխատակիցներն առաջարկել են «այլ լրագրողի թույլ տալ մասնակցել», քանի որ Թելարա Գելանտիային «այսօր թույլ չեն տալու»։

Առաջին անգամ սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցին թույլ չեն տվել մասնակցել Թելարա Գելանտիային։ Վերջինիս խոսքով, իրեն ներկայացրած պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ինքը «շատ հարցեր է տալիս» և դրանով իսկ խոչընդոտում է իր գործընկերների աշխատանքին։

Կարդացեք նաև՝

Լրագրողին թույլ չեն տվել մասնակցել կառավարության ասուլիսին․ լրագրողական էթիկայի խարտիան արձագանքում է