Վարչապետի կամ կառավարության որևէ անդամի հրաժարականի մասին խոսակցություն չի եղել. Կոբերիձե

Խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեի հայտարարությամբ, հունիսի 12-ին կայացած խորհրդարանական մեծամասնության նիստի ժամանակ կառավարության կազմի փոփոխությունների մասին խոսակցություն չի եղել: Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են UNICEF-ի կողմից ներկայացված հետազոտության արդյունքները:

«Քննարկվել են այնտեղ ներկայացված տվյալները: Մեր թիմը քննարկում էր տնտեսությունն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ կատարելիք քայլերը։ Հանդիպմանը կառավարության կազմի փոփոխությունների մասին չենք խոսել: Վարչապետի կամ կառավարության որևէ անդամի հրաժարականի մասին խոսակցություն չի եղել», — հայտարարել է Կոբերիձեն:

Նշենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում տարածվում էր կառավարության կազմի սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Թողնել պատասխան