Ավարտվում է ընդունելության քննությունների գրանցումը

Այսօր՝ ապրիլի 3-ին, 18:00 կավարտվի ընդունելության քննությունների գրանցման հիմնական փուլը, այս մասին տեղեկացնում են Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնից:

Հիշեցնենք՝ միասնական ազգային, ընդհանուր մագիստրատուրայի և ուսանողական դրամաշնորհների մրցույթի մասնակցության համար ցանկացողները էլեկտրոնային գրանցում պետք է անցնեն գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայք էջերում՝ www.naec.ge և online.naec.ge:

Դիմորդների գրանցումն այս տարի ևս մի քանի փուլով կանցկացվի՝ անձնական տվյալների մուտքագրում, քննական քաղաքի և առարկաների ընտրություն: Ապրիլի 3-ից հետո դիմորդը չի կարողանա փոխել քննությունը հանձնելու համար արդեն ընտրած քաղաքը, սակայն մինչև մայիսի 7-ը ժամը 18:00-ն կկարողանա քննություն ավելացնել կամ առարկան փոխել: