Խորհրդարանական հետաքննչական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այսօր, Քութայիսիում

Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ խորհրդարանական հետաքննչական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այսօր, Քութայիսիում:

Մինչ այդ, հանձնաժողովի անդամները ծանոթացել են գործի նյութերին, որոնք ուղարկվել էին դատարանից և դատախազությունից: Այս նիստի ընթացքում, հավանաբար, կհաստատվի այն անձանց ցուցակը, որոնց հանձնաժողովը պետք է հարցաքննի:

Հիշեցնենք, որ Խորավայի փողոցի գործով ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը ստեղծվել է հունիսի 6-ին, երեք ամիս ժամկետով: Հանձնաժողովը կազմված է 17 անդամից, որոնք ներկայացնում են խորհրդարանական տարբեր կուսակցություններ:

Թողնել պատասխան