Հունվարին Վրաստանում գնաճը կազմել է 1,3 տոկոս

Geostat-ի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար ամսին Վրաստանում գնաճը կազմել է 1,3 տոկոս: Միևնույն ժամանակ տարեկան գնաճը կազմել է 2,2 տոկոս:

Ըստ վիճակագրության, նախորդ տարվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գրանցվել է գների 3,2 տոկոսանոց աճ, որը 0,98 տոկոսային կետով արտացոլվում է գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա: Գներն աճել են բանջարեղենի (15,8 տոկոս), մրգի և խաղողի (5.8 տոկոս), կաթի, պանրի և ձվի (4,7 տոկոս), հացի և հացամթերքի (1.4 տոկոս) և ձկան (1.4 տոկոս) ենթախմբերում:

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 5,8 տոկոսով, որը 0,39 տոկոսային կետով արտացոլվում է ընդհանուր գնաճի վրա: Մասնավորապես, ծխախոտային արտադրանքի գներն աճել են 12,5 տոկոսով: