Վրաստանի բնակչության 10%-ը հավատում է, որ կորոնավիրուսը կապված է 5G աշտարակների հետ

NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության միայն 10 տոկոսն է հավատում, որ 5G ինտերնետի ենթակառուցվածքը կապ ունի կորոնավիրուսի տարածման հետ:

Բնակչության 45 տոկոսը նշված կարծիքի հետ համաձայն չի, իսկ 30 տոկոսը՝ չգիտի, թե արդյոք դա իրականություն է: 16 տոկոսն էլ ասում է, որ երբեք չի լսել 5G-ի մասին:

Նույն հետազոտության մեջ ներառված է բնակչության կարծիքը կապված ապատեղեկատվության ու կորոնավիրուսի կապի հետ: Բնակչության 35 տոկոսը չի գտնում, որ որևէ օտար երկիր կորոնավիրուսի մասին Վրաստանում նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածում: 29 տոկոսը գտնում է, որ այլ երկիր նպատակաուղղված  ապատեղեկատվություն է տարածում Վրաստանում: Այս կարծիքն ունեցող հատվածի 33 տոկոսը գտնում է, որ այդ երկիրը Ռուսաստանն է: