Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում հնարավոր է գործի վրաց մշակույթի ազգային թանգարան

Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում հնարավոր է վրաց մշակույթի ազգային թանգարան տեղակայվի: Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, նախագահի նախկին նստավայրի հարցի վերաբերյալ աշխատանքային խումբը շուտով կսկսի քննարկումները, որից հետո հայտնի կլինի վերջնական որոշումը:

«Քննարկվում է մի տարբերակ, որի հետ ես լիովին համաձայն եմ: Հնարավոր է, որ խոսակցություն լինի վրաց մշակույթի ազգային թանգարանի մասին, սակայն չեմ ուզում հանրությանը մոլորեցնել և կմանրամասնեմ, որ սա տարբերակներից միայն մեկն է, որի շորջ աշխատանքներ են տարվում»- հայտարարել է Մդինարաձեն: Փոխանցում է առաջին ալիքը: