Լարսը փակ է

Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առատ ձյան տեղումների ու մերկասառույցի պատճառով կրկին արգելվել է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը։

Արգելքը գործում է մայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածում։

Տեղում վերահսկողություն է իրականացնում  Վրաստանի պարեկային ոստիկանությունը։

Հիշեցնենք` նշված մայրուղին  վրաց-ռուսական Լարսի սահմանային անցակետ տանող միակ ցամաքային ուղին է։ Կորոնավիրուսով պայմանավորված` այն փակ է 2020-ի մարտից, բացառություն են բեռնափոխադրումներն ու հայրենիք վերադարձողները։