Որոշ ՀԿ-ներ ամուսնության վերաբերյալ գրառման պատճառով քննադատում են իշխանություններին

Ոչ կառավարական սեկտորը Սահմանադրությունում ամուսնության վերաբերյալ գրառման պատճառով քննադատում է իշխանություններին:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին, երբ խորհրդարանի խոսնակը հավաքվածներին ծանոթացրել է սահմանադրական փոփոխություններին, ներկա են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նրանք հայտարարել են, որ «Ամուսնության մասին» գրառումը հոմոֆոբիա է խրախուսում:
«Հավասարության շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նինո Բոլքվաձեն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԼԳԲՏ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանված չեն:
«Այն արյունը և արցունքները, որ կթափվեն այս փոփոխություններն ընդունելուց հետո, ձեր համաձայնությամբ է լինելու և պատասխանատուն նույնպես դուք եք լինելու»,- հայտարարել է Բոլքվաձեն:

Թողնել պատասխան