Թբիլիսիում լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ են գործում

Զատկական տոների կապակցությամբ՝ ինչպես` երեկ, այսօր ևս` մայիսի 6-ին Թբիլիսիում լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ են գործում:

Մասնավորապես, ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ ինչպես երեկ, այսօր ևս գործում է ինը ժամանակավոր ավտոբուսային երթուղի։ Ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ավտոբուսները ուղևորափոխադրում են իրականացնում Մուխաթգվերդիի, Վաշիլիջվարիի, Կուկիի, Ախալի Կուկիի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելեի, Վելիի և Վարկեթիլիի գերեզմանատների ուղղությամբ։

Ավտոբուսները շարժվում են մետրոյի «Մարջանիշվիլի», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի», ինչպես նաև «Դիդուբեի» կայարանների վերին և ստորին ելքերից, «Սադգուրիս մոեդանի» կայարանի հրապարակից, Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից, Վարկեթիլիի III զանգվածից, ավելի կոնկրետ՝ Շուամթայի և Աբաշվիլիի փողոցների խաչմերուկից։

«Նշված ավտոբուսներից քաղաքացիները անվճար կօգտվեն»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։

Ի դեպ, մայիսի 5-ին Վրաց Ուղղափառ եկեցեցին նշում էր Սուրբ Զատիկի փառավոր տոնը։ Այսօր՝ մայիսի 6-ին, մեռելոց է, նշել է «Գիորգոբան»: