Ավելի քան 2 400 դեպք մեկ օրում. կորոնավիրուսի նոյեմբերի 5-ի տվյալները

Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 401 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 49 218 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 289 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 33 459 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 401: