Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 5

Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 401 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 49 218 է: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 289 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 33 459 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 401:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 976
  • Աջարիա — 328
  • Իմերեթի — 368
  • Քվեմո Քարթլի — 61
  • Շիդա Քարթլի — 135
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 280
  • Կախեթի — 70
  • Գուրիա — 62
  • Մցխեթա Մթիանեթի — 31
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 35
  • Սամցխե-Ջավախեթի — 55: