Սուր շնչառական վարակների բուժումը տնային պայմաններում․ Չխաիձե

Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն ասել է, թե ինչպես պետք է ծնողները տան պայմաններում բուժեն սուր շնչառական վիրուսով վարակված երեխաներին:

Չխաիձեն նշել է, որ, եթե երեխան 38,5 և բարձր ջերմություն ունի, խորհուրդ է տրվում ընդունել «Պարացետամոլ», կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց՝ «Իբուպրոֆեն» օշարակի տեսքով:

Ըստ Չխաիձեի՝ բժիշկները կտրականապես դեմ են ջերմաստիճանի կառավարման համար հակաբիոտիկների ներառմանը, ինչը, իր իսկ գնահատմամբ, երեխայի համար «պոտենցիալ վտանգ» է ներկայացնում։

Չխաիձեն խորհուրդ է տվել երեխային կլինիկա տեղափոխել, եթե առկա է ուժեղ փսխում, սնունդ և հեղուկներ ընդունելու անկարողությունը և ընդհանուր թուլությունը։

«Դեղերի ընդունման ժամանակ շատ կարևոր է պահպանել միջակայքը, ցանկալի է, որ այդ ընդմիջումը լինի 6 ժամ: Չափից մեծ դոզայի դեպքում դեղերը կարող են առաջացնել կողմնակի բարդություններ։ Շատ կարևոր է մեծ քանակությամբ տաք հեղուկի ընդունումը»,- նշել է Չխաիձեն։