Երկրաշարժ Վրաստանում. էպիկենտրոնը Նինոծմինդայում է

3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ  է եղել Նինոծմինդային մոտ` հաղորդում  է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:  

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են թբիլիսյան ժամանակով 20:15-ին` Սամեբա գյուղի մոտ` Նինոծմինդայից 23 կմ հեռու:

Երկրաշարժի հիպոկենտրոնը 7 կիլոմետր խորության վրա է, տուժածների կամ վնասի մասին չի հաղորդվում: