Քաղաքապետարանը կզբաղվի թափառող կենդանիների հարցով

Վրաստանի խորհրդարանը, Թբիլիսիի քաղաքապետարանի Կենդանիների մոնիտորինգի գործակալության մասնակցությամբ, աշխատում է օրենքի նախագծի վրա, որը նախատեսում է անօթևան կենդանիների խնամքի նոր համակարգի ներդրում, հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, օրինագիծը կնախատեսի նաև կառավարել կենդանիների բուծումը, գրանցումը, տերերի կողմից կենդանիներին լքելը, կենդանիների «կռիվների» կազմակերպումն արգելելը և այլն։

«Օրենքի նախագիծը կենդանիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքում նախատեսում է համապատասխան քրեական և վարչաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև այն դեպքում, երբ կենդանին վնասում է մարդուն, ինչը պայմանավորված է տերերի կողմից անվտանգության անհրաժեշտ նորմերի անտեսմամբ», —  նշել է Կախա Կալաձեն։

Մայրաքաղաքի ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանն իր հերթին պատրաստ է մայրաքաղաքի բյուջեից համապատասխան միջոցներ հատկացնել այս ուղղությամբ։