Սահմանադրության «ամուսնություն» հասկացությունը կվերաձևակերպվի

Վրաստանի կառավարությունը սկսել է ամուսնական կապին վերաբերող սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:

80 պատգամավորների կողմից ստորագրված օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական հանձնաժողովի նիստում:  Ըստ փոփոխության` Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետը պետք է վերաձևակերպվի` ամուսնությունը կնոջ և տղամարդու ինքնակամ կապն է` ընտանիք կազմելու նպատակով և ամուսինների իրավահավասարության հիմքով:

Օրենքի նախագծի հեղինակը «Վրացական երազանք»-ն  է, ստորագրել են նաև «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության անդամներ: Հանրապետականները զերծ են մնացել օրինագիծը նախաձեռնելու հարցում, սակայն այս կուսակցության երկու պատգամավոր ևս ստորագրել է փաստաթղթի տակ:

Թողնել պատասխան