ԵՄ-ն շարունակելու է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի նոր գումարման  խորհրդարանի հետ։ Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի 2016թ․հաշվետվությունում։ Նրանում նորընտիր պատգամավորներին կոչ է արվում համատեղ աշխատել Վրաստանի հետաքրքրություններն առաջ տանելու հարցում:

Փաստաթղթում նշված է, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում  ընդհանուր առմամբ անցել են  խաղաղ եւ կազմակերպված միջավայրում: «Չնայած որոշ ընտրատեղամասերում եւ հարակից տարածքներում գրանցված  բռնության որոշ դեպքերի, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը ընտրությունները մրցունակ է համարել՝ ընդգծելով, որ այն ընթացել է հիմնական ազատությունների պաշտպանությամբ», ասված է Եվրամիության խորհրդի հրապարակած  հաշվետվության մեջ:

Եվրամիությունը շարունակելու է աջակցել  Վրաստանի «անջատողական շրջաններում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում» տեղի ունեցած հակամարտությունների հետեւանքները հաղթահարելուն:

«ԵՄ-ը  միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում  շարունակելու է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է Եվրամիության խորհրդի հաշվետվության մեջ:

Թողնել պատասխան