Ակտիվ քաղաքականությունից հեռանում է նաև «Արդյունաբերողներ»-ի ղեկավարը

«Արդյունաբերողներ» կուսակցության առաջնորդ Զուրաբ Տկղեմալաձեն հեռանում  է ակտիվ քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում՝ նշելով, որ  հարցի առընչությամբ պաշտոնապես որոշումը կկայացնի եկող տարի:

«Քաղաքականությունից ամբողջովին դուրս գալ  չեմ պատրաստվում, սակայն կարծում եմ, որ ակտիվ քաղաքականությունը պետք է փոխանցել երիտասարդներին: Հնարավոր է  նաեւ լքեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը: «Արդյունաբերները» չի լուծարվի, այն միշտ կգործի: Հույս ունեմ, որ երիտասարդները կգրավեն առաջատար դիրքեր»,- հայտարարել է Տկղեմալաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Արդյունաբերողներ»-ը  չհաղթահարեցին ընտրական 5 տոկոսանոց շեմը։

Թողնել պատասխան