«Ռուսաստանը Վրաստանում սառեցված հակամարտություն է ստեղծել»․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ, Ռուսաստանը Վրաստանում սառեցված հակամարտություն է ստեղծել: Այս մասին Օբաման հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե համաձայն է արդյոք Թրամփի (ԱՄՆ նախագահի թեկնածու) պնդման հետ, որ ԱՄՆ-ը  Ռուսաստանի նախագահին պատշաճ կերպով  չի հարգում:

«Երբ ես նախագահ դարձա, Ռուսաստանի  նախկին վարչակազմի  ժամանակ  արդեն մուտք էր գործել Վրաստանի տարածք՝ այնտեղ  ստեղծելով սառեցված հակամարտություն: Այն ժամանակ Ռուսաստանում նոր նախագահ էր, ում հետ փորձ արեցինք ռուս-ամերիկյան  հարաբերությունների ավելի կառուցողական  ճանապարհ գտնել: Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի նկատմամբ հսկայական հարգանք ենք ցուցաբերել։ ԸՆդունելով նաև առկա տարբերությունները արժեքային դաշտում, փորձել ենք ճանապարհներ գտնել համագործակցության համար»,- ասել է Օբաման:

Նա նաև նշել է, որ  ԱՄՆ-ի համար մարտահրավեր է Ռուսաստանի սանձազերծած ագրեսիան աշխարհի որոշ կոնկրետ շրջաններում՝ որպես օրինակ ներկայացնելով  ուկրայնական ճգնաժամը։  «Ուկրաինայում Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես  Վրաստանում»,-ասել է Բարաք Օբաման:

Թողնել պատասխան